Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Կբացվի Լերմոնտովի մոսկովյան տուն-թանգարանը

Կբացվի Լերմոնտովի մոսկովյան տուն-թանգարանը
13.05.2014 | 17:52

Մայիսի 18-ին, Մոսկվայում, «Մալայա Մոլչանովկայում», վերանորոգումից հետո, կբացվի Միխայիլ Լերմոնտովի տուն-թանգարանը: Մոսկովյան տուն-թանգարանի վերանորոգումից հետո ընդլայնվել է ցուցանմուշների ցանկը, հայտնվել են մուլտիմեդիա սարքավորումներ: Տուն-թանգարանի բացումը համընկել է պոետի ծննդյան 200-ամյակին:

«Մալայա Մոլչանովկայի» տանը Լերմոնտովն ապրել է 1829-32թ.թ. Մոսկվայի համալսարանի բարեգործական գիշերօթիկ դպրոցում և Մոսկվայի համալսարանում ուսումնառության տարիներին:
Այդ միհարկանի տունն` իր կիսավերնահարկով, որը Լերմոնտովի տատիկը` Ե. Արսենևան, ձեռք է բերել վաճառականուհի Չերնովոյից, Մոսկվայի` 1872թ. հրդեհից հետո տիպային կառույցների մի օրինակ է:
Նման կառույցներ քաղաքում գրեթե չեն պահպանվել:

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ